1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին պատարագ Դամասկոսում
Դեկտեմբեր 6, 2010թ. 17:13
Դեկտեմբերի 5-ին Դամասկոսի Ս. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում տեղի է ունեցավ 1988թ. երկրաշարժի զոհերի ոգեկոչմանը նվիրված Ս. Պատարագ:
Պատարագին մասնակցել են Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը, դեսպանության անձնակազմը, դամասկահայ համայնքի հոգեւոր, աշխարհիկ, կուսակցական եւ միութենական ղեկավարությունը:
Պատարագի ավարտից հետո կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ, որի ընթացքում ելույթ են ունեցել Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը եւ Դամասկոսի Հայոց թեմի Առաջնորդ Արմաշ Եպս. Նալբանդյանը:












