Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Թուրքիա-Պաղեստին հանդիպում` փակ դռների հետևում

Դեկտեմբեր 6, 2010թ. 17:25

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը Անկարայում հանդիպում է ունեցել Պաղեստինի Ազգային Վարչության նախագահ Մահմուդ Աբբասի հետ:

Հանդիպումը տևել է շուրջ մեկ ժամ փակ դռների ետևում: ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ևս մասնակցել է հանդիպմանը:

Քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, իրավիճակը Մերձավոր Արևելքում, Պաղեստինի ներքին միասնականությունը, նրա հարաբերությունները տարածաշրջանի պետությունների հետ: Այցի շրջանակներում սպասվում է նաև հանդիպում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Երեքշաբթի օրը Մահմուդ Աբբասը մեկնելու է Աթենք:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն