Wikileaks. Ֆրանսիան հնարավորություն չունի ճնշում գործադրել հայերի վրա
Դեկտեմբեր 7, 2010թ. 15:23
Շարունակվում են Wikileaks կայքի հրապարակումների տարածումը:
Փաստաթղթերից մեկի համաձայն 2010թ. փետրվարի 22-ին Ֆրանսիայի ԱԳՆ-ի Արեւելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Ռոլան Գալարագի եւ ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Վերշբոուի ու պետքարտուղարի օգնական Սպենսեր Բոյերի միջև կայացած զրույցում Գալարագը նկատել է, որ Ղարաբաղի հարցով բանակցություններն, ըստ ամենայնի, փակուղի են մտել, հավելելով, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը առաջ չի ընթանում»:
Նա նկատել է, որ «Ֆրանսիայի կառավարությունը հնարավորություն չունի ճնշում գործադրել հայերի վրա տվյալ պահին, քանի որ Ֆրանսիայի հայազգի քաղաքացիներն իրենցից մոտ 500 հազար ձայն են ներկայացնում»:
ArmAr.am












