Իրանը պահանջել է պատասխանատվության կանչել ՄԱԳԱՏԷ-ին
Դեկտեմբեր 8, 2010թ. 10:45
Իրանի արդարադատության նախարար Ղոլամ-Հոսեյն Մոհսենի-Էժեին պահանջել է պատասխանատվության կանչել ՄԱԳԱՏԷ-ին` վերջերս երկու իրանական ֆիզիկոսների վրա կատարված հարձակման համար, քանի որ այն թույլ է տվել անհուսալի անձանց մուտք ունենալ իրանցի գիտնականների մասին տվյալներին:
“Դժբախտաբար, կազմակերպության քննիչները որոշ տվյալներ են հավաքագրել Իրանի միջուկային գիտնականների վերաբերյալ և հայտնել են դրանք անհուսալի անձանց”,- հայտարարել է Մոհսենի Էժեին մամլո ասուլիսի ժամանակ: Նա ՄԱԳԱՏԷ-ի այդ գործողությունները անվանել է կազմակերպության իրավասություններից դուրս, և ավելացրել է, որ այն պետք է պատասխանատվության կանչվի:
ArmAr.am












