Թուրք-իսրայելական ‹‹հակասությունները›› վերջացա՞ն
Դեկտեմբեր 8, 2010թ. 12:16
Թուրքական կառավարությունը ցանկանում է բարելավել հարաբերությունները Իսրայելի հետ: Այս մասին հայտնել է կառավարության խոսնակ Ջեմիլ Չիչեկը:
“Թուրքիան ցանակնում է խաղաղություն և հարաբերությունների բարելավում”,-հայտարարել է նա Անկարայում նախարարների խորհրդի հանդիպման ավարտից հետո տրված ասուլիսի ժամանակ:
Չիչեկի հայտարարությունը արվել է այն բանից հետո, երբ Թուրքիան երկու հրշեջ ինքնաթիռ էր ուղարկել Իսրայել` անտառային հրդեհները մարելու համար, և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույցի ժամանակ շնորհակալություն էր հայտնել Թուրքիայի վարչապետին:
ArmAr.am












