Գլխավոր » Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս, Տարածաշրջան

«Wikileaks». Ադրբեջանին զինում է Իսրայելը

Դեկտեմբեր 7, 2010թ. 16:00

Շնորհիվ Իսրայելի հետ սերտ կապերի Ադրբեջանը հնարավորություն է ստանում նոր սերնդի սպառազինությամբ զարգացնել սեփական բանակը։ Այս մասին հաղորդել է «Wikileaks»-ը։

Փաստաթղթերում նշվում է, որ Ադրբեջանը նման տեխնիկա չէր կարող ձեռք բերել ո՛չ ԱՄՆ-ից կամ Եվրոպայից՝ տարբեր իրավական սահմանափակումների պատճառով, ո՛չ էլ նախկին Խորհրդային Միության մատակարարներ Բելառուսից և Ուկրաինայից։

«Հայտնի չէ, թե հենց ինչ են գնել ադրբեջանցիները, միայն հայտնի է, որ հարյուրմիլիոնավոր դոլլարների գործարք է կնքվել»,-նշվում է հաղորդագրություններից մեկում։

ԱՄՆ պաշտպանության նախարարության վերջին հաշվետվության համաձայն՝ Ադրբեջանը անօդաչու թռչող սարքեր արտադրելու համար իսրայելական մի գործարանի հետ համատեղ ձեռնարկություն բացելու պայմանագիր է կնքել։ Այդ գործարանը 51%-ով պատկանելու է Ադրբեջանին։


Դիտել Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն