Գլխավոր » Լրահոս

«Եթե անգամ ինձ սպանեն, WikiLeaks-ը կշարունակի աշխատել»

Դեկտեմբեր 8, 2010թ. 08:08

Երեկ բրիտանական ոստիկանությունը երեկ ձերբակալեց WikiLeaks-ի հիմնադրին` ավստրալացի լրագրող եւ համակարգչային ծրագրավորո  39-ամյա Ջուլիան Ասանժին:

Ձերբակալությունից մի քանի ժամ անց` Ասանժն իր դատապաշտպան Մարկ Սթիվենսի հետ արդեն Լոնդոնի դատարանում էր, որն ընդամենը կարող է համաձայնել Ստոկհոլմի պահանջին` հանձնել Ասանժին շվեդական արդարադատությանը: Դատարանում, հանդիպելով լրագրողներին, Սթիվենսը նշել է. «Իմ պաշտպանյալի հետ ամեն ինչ նորմալ է. նա իրեն բավական լավ է զգում»: Գրեթե նույն ժամին WikiLeaks-ի «անանուն» ներկայացուցիչը հայտարարեց. «Ասանժի ձերբակալությունը լրջագույն հարված է ազատ մամուլին. անկախ նրա ձերբակալությունից մեր կայքը կշարունակի հրապարակել նորանոր փաստեր»: Արդեն իսկ «որոշ համարձակներ» ցանկություն են հայտնել ստեղծելու նոր կայք` ի պաշտպանություն Ասանժի:

Ինչպես և սպասվում էր ձերբակալության հետ կապված մի շարք երկրների ղեկավարներ իրենց գոհունակությունն են հայտնել:

BBC-ի փոխանցմամբ,  ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը շատերին զարմացնող  հայտարարություն է արել, թե. «ամերիկյան իշխանությունները այժմ կփորձեն գտնել մեղադրանքի ձեւը, որով կարելի լինի մեղադրել Ասանժին»:

WikiLeaks-ը, իհարկե, կշարունակի գործել: Ինչպես հիշում եք, Ասանժը մինչ ձերբակալությունը  հայտարարել էր. «Եթե անգամ ինձ սպանեն, մենք կշարունակենք աշխատել»:  Միաժամանակ հիշեցրել, որ WikiLeaks-ի արխիվը պահպանվում է  100 000 անձանց մոտ, որոնք անմիջապես կհրապարակեն ողջ փաստաթղթերը, եթե դատարանն իր անձի նկատմամբ դաժան գտնվի:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն