Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

«Աշխարհի ամենազզվելի ժողովուրդը թուրքերն են»

Դեկտեմբեր 8, 2010թ. 13:37

Նոյեմբերի 28-ին Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահ Ժան Պոմանսը , պատասխանելով հաղորդավարի հարցին, ֆլամանդական հանրային հեռուստատեսության էկրանից ասել էր. «Աշխարհի ամենազզվելի ժողովուրդը թուրքերն են»: Նրա այս խոսերը բուռն հակազդեցություն էին առաջ բերել ինչպես Թուրքիայում, այնպես էլ Բելգիայի թուրքական համայնքում: Հակազդեցությունը մեղմելու հրամայականը ստիպել է Պոմանսին հրապարակավ հայտարարել. «Եթե ասածներս, անկախ իմ ցանկությունից, վիրավորել են Բելգիայի թուրքական համայնքին, ապա ես ներողություն եմ խնդրում»:

Այս ամենին անդրադարձել էինք «Ազգի» դեկտեմբերի 4-ի համարում: Ինչպես երեւում է, խորհրդարանի նախագահի ներողությունը չի զսպել թուրքերի զայրույթը, որ նա, ինչպես դեկտեմբերի 7-ին վկայել է թուրքական հանրային հեռուստատեսությունը, դարձել է սպառնալիքների թիրախ եւ ապավինել Բելգիայում Թուրքիայի դեսպան Մուրադ Էրսավջիին: Այդ փաստը թուրքական հանրայինին արած հայտարարությամբ հաստատել է դեսպանը. «Թեեւ ինքը ցավում է արարքի համար, սակայն Թուրքիայից նրան սպառնալից նամակներ են ուղարկում, այդ իսկ պատճառով օգնության խնդրանքով մեզ է դիմել»:

Հ. Չ. «Ազգ»

Armar.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն