Տիեզերքից էլ տեսանելի է Ջուղայի բարբարոսությունը
“Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիան” (AAAS) իր կայքում տեղադրել է հոդված, որում կազմակերպության մասնագետները տիեզերքից արված լուսանկարների միջոցով ներկայացնում են Հին Ջուղայի գերեզմանատան ոչնչացման փաստը Ադրբեջանի կողմից :
Կազմակերպության մասնագետները համեմատել են 2003 և 2009 թվականներին գերեզմանատան` տիեզերքից արված լուսանկարները, որի արդյունքում եզրահանգման են եկել, որ բոլոր խաչքարերն այնտեղ այժմ ոչնչացված են: Առկա են վկայություններ, որ գերեզմանատան տարածքում կատարվել են լայնամասշտաբ ավերումներ և ձևափոխություններ: «Խաչքարերը ոչնչացվել են հող փորող սարքավորումների միջոցով»,- եզրահանգում է Սյուզան Վոլֆինբարգերը, որը կազմակերպության կողմից իրականցվող «Տիեզերագիտական տեխնոլոգիաները և մարդու իրավունքները» ծրագրի առաջավոր մասնագետներից մեկն է:
ArmAr.am












