«Արդարացի լուծում. Հատուցումներ Հայոց ցեղասպանության համար»
Վաղը՝ դեկտեմբերի 11-ին, Երեւանում տեղի կունենա «Արդարացի լուծում. Հատուցումներ Հայոց ցեղասպանության համար» ուսումնասիրության նախագծի շնորհանդեսը: Ուսումնասիրությունն իրականացվել է ՀՅԴ տրամադրած դրամաշնորհի շրջանակում 2007թ.-ին կազմված միջազգային խմբի կողմից, որի կազմում են հեղինակավոր մասնագետներ Ալֆրեդ դե Զայասը, Ջերմեյն Մըք Քալփինը, Արա Պապյանը, Հենրի Թերիոն եւ Ջորջ Աղջայանը:
Ուսումնասիրության նպատակն է հանրությանն առաջին անգամ ներկայացնել միջազգային իրավունքի վրա հիմնված համապարփակ մի ուսումնասիրություն եւ գիտական քննարկում սկսել հայության անժամանցելի իրավունքների իրավական հիմքերի շուրջ:
Ուսումնասիրության նախագիծը ներկայացնելու են խմբի ատենապետ Հենրի Թերիոն (Փիլիսոփայության պրոֆեսոր Ուսթրի նահանգային համալսարանում, ԱՄՆ) եւ խմբի անդամ Ջերմեյն Մըք Քալփինը (Անցումային արդարադատության դասախոս, Մոնայի Արեւմտյան Հնդկաստանի համալսարանում, Ջամայկա): Որպես գրախոսող հանդես է գալու միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Վլադիմիր Վարդանյանը (ՀՀ)։












