Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

«Ժառանգություն». Հայաստանը պարտավոր է ճանաչել Արցախի անկախությունը

Դեկտեմբեր 10, 2010թ. 17:00

LXH-qaxtez11«Ժառանգությունը» հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի 19-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայտարարության մեջ  ասվում է.

«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է Արցախի հայությանը` Անկախության հանրաքվեի 19-րդ եւ Սահմանադրության հանրաքվեի 4-րդ տարեդարձերի կապակցությամբ` հայտնելով իր զորակցությունն ու պատրաստակամությունը շարունակելու պայքարը մինչեւ համազգային նպատակների ամբողջական իրականացումը` ԼՂՀ պետականության օրինավոր ճանաչումից սկսյալ:

«Ժառանգությունը» գտնում է, որ Հայաստանը պարտավոր է լինել առաջին երկիրը, որը կճանաչի Արցախը, եւ դա կլինի այն քայլը, որը լուրջ բեկում կմտցնի ՀՀ կողմից վարվող արտաքին քաղաքականության մեջ: Ցավոք, ներկայիս իշխանությունները` մերժելով Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված բոլոր ջանքերն ու նախաձեռնությունները, շարունակում են վարել կրավորական եւ պարտվողական ուղեգիծ: Նրանք կամավոր հանձնել են որոշում կայացնելու իրենց իրավունքը եւ շարունակում են դրսեւորել երկիրն անդեմ կամակատար դարձնելու պատվազուրկ վարքագիծ:

Եվ, այդուհանդերձ, մենք լիահույս ենք, որ հեռու չէ այն օրը, երբ մեր մեջ ուժ կգտնենք միավորվելու ազգային նպատակների շուրջ եւ Հայաստանն ու Արցախը դուրս բերելու զարգացման լայն մայրուղի»:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն