Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Ցեղասպանությանը նվիրված միջազգային խորհրդաժողով

Դեկտեմբեր 10, 2010թ. 15:00

Դեկտեմբերի 14-15-ը Երեւանում կանցկացվի «Ցեղասպանության հանցագործությունը, կանխարգելում, դատապարտում եւ հետեւանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողով:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ գիտաժողովին, որը նվիրված է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունմանը, կմասնակցեն բազմաթիվ գիտնականներ շուրջ 20 երկրներից, այդ թվում ցեղասպանագիտության բնագավառում այնպիսի ճանաչված հեղինակություններ, ինչպիսիք են` Իվ Թերնոնը, Լեանդրո Դեսպուին, Իսրայել Չառնին, Վիլիամ Շաբասը, Թաներ Աքչամը, Թեսա Հոֆմանը, Ֆրենք Չոքը եւ այլոք:

Միջազգային գիտաժողովը կմեկնարկի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթով եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի բացման խոսքով:

Գիտնականները կայցելեն նաեւ Ծիծեռնակաբերդ ու եղեւնի կտնկեն Հիշողության պուրակում (դեկտեմբերի 15-ին, ժամը` 08.30): Գիտաժողովն աշխատանքը կավարտի դեկտեմբերի 15-ին, ժամը` 12.30, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի փակման ելույթով:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն