Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

«Ղարաբաղ. Խորը բանավեճ»

Դեկտեմբեր 10, 2010թ. 19:05

Բրիտանական LINKS հասարակական կազմակերպությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության և հակամարտության կարգավորման առնչությամբ Հայաստանյան քաղաքական կուսակցությունների դիրքորոշման վերաբերյալ ուսումնասիրություն: LINKS- ի աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության և նրա կարգավորման շուրջ Եվրամիության օժանդակությամբ իրականացված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Եվրոպական գործընկերության» մասն է կազմում:

Ուսումնասիրությունը հիմնված է այս տարի տեղի ունեցած քսաներեք հայաստանյան քաղաքական գործիչների հետ հարցազրույցների վրա: Ուսումնասիրության շրջանակում մեկնարկում է «Ղարաբաղ. Խորը Բանավեճ» ծրագիրը, որի ընթացքում կազմակերպութունը կնպաստի Ղարաբաղյան հիմնախնդրի քննարկման համար հնարավորույթունների ստեղծմանը տարածաշրջանում և դրանից դուրս:

Ադրբեջանական քաղաքական կուսակցությունների տեսակետը արտահայտող ուսումնասիրության երկրորդ մասը կհրապարակվի դեկտեմբերի վերջին: Նմանատիպ ուսումնասիրություն է նախատեսվում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական գործիչների հետ 2011թ. փետրվարին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված ադրբեջանցիների տեսակետների վերաբերյալ:

Հրապարակման ներածական խոսքում LINKS-ի գործադիր տնօրեն Դեննիս Սամմութն ասում է, որ ուսումնասիրույթունը «ուրվագծում է քաղաքական կուսակցությունների հայտարարագրված տեսակետները: Այն ընթերցողին օգնում է հասկանալ ներքին քաղաքական համատեքստը, որի ներքո տեղի են ունենում Ղարաբաղյան հարցով բանակցությունները: Չնայած նրան, որ ոչ Ադրբեջանը և ոչ էլ Հայաստանը կատարյալ ժողովրդավարական երկրներ չեն, երկու երկրների ղեկավարները չեն կարող անտեսել այս խնդրի շուրջ հասարակության սոցիալապես ակտիվ հատվածի կարծիքները, որը, բոլորի համոզմամբ, կենսական նշանակության խնդիր է երկու երկրներում էլ»:

Ուսումնասիրությանը օժանդակող հայաստանյան գործընկեր Հովհաննես Նիկողոսյանը մեկնաբանում է. «Ես գտնում եմ, որ այս ծրագիրը կարևորագույն ներդրում է ԵԱՀԿ Մինսկի Խմբի կողմից կառավարվող խաղաղ կարգավորման գործընթացի համար, քանի որ տրամադրում է ընթացիկ բանակցային գործընթացի վերաբերյալ քաղաքական կուսակցությունների դիրքորոշման գնահատումը: Իհարկե, «չկառավարողների ձայնը» հակամարտության երեք կողմերում էլ բավական թույլ է, սակայն հայկական կողմերում տեղի ունեցող ավելի խորը զարգացումները, օրինակ` Խորհրդարանում` ընդդիմության և իշխող կոալիցիայի միջև, ցուցադրում են, որ չկա ավելորդ քաղաքականացում, երբ խնդիրը վերաբերում է կոնկրետ այս հարցին: Կեզրափակեմ` ասելով, որ ես էլ ավելի կարևոր եմ համարում հանդիպումների և հարցազրույցների երկրորդ փուլը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների հետ, քանզի նրանք են այս ամենի հետաքրքրված կողմը: Նրանց կարծիքը պետք է բարձրաձայնվի: Հատուկ շնորհակալություն LINKS-ին և EPNK այլ գործընկերներին` մեր կազմակերպութան` Հանրային Քաղաքականության Ինստիտուտի հետ համատեղ այս ծրագրի բարեխիղճ իրականացման համար»:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն