Գլխավոր » TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

«Կոսովոն արցախյան հակամարտության համար նախադեպ է»

Դեկտեմբեր 11, 2010թ. 15:00

ArzaxԱյսօր տեղի է ունեցել Կոսովոյի անկախության հռչակագրի իրավաչափության հիմնախնդրին նվիրված «Արցախի ինքնորոշման իրավական ասպեկտներ. Կոսովոյից առաջ և հետո» թեմայով համաժողովը:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի խորհրդական Վիգեն Սարգսյանը ելույթ ունենալով հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միջազգային համատեքստում դիտարկվել է որպես ինքնորոշման իրավունք ունեցող սուբյեկտ: Բոլոր փաստաթղթերը, խորհրդային շրջանի նամակագրությունը ցույց է տալիս, որ խորհրդային ժամանակների Ադրբեջանի իշխանությունը ԼՂՀ ժողովրդին ճանաչել է որպես սուբյեկտ, որն ունի ինքնորոշվելու իրավունք: Ադրբեջանի ներկայիս իշխանությունները ճանաչում են այդ իրավունքը` ԼՂՀ-ին առաջարկելով ինքնորոշվելու իրավունք, բայց Ադրբեջանի կազմում», -իր ելույթում հավելեց նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը:

Անդրադառնալով Կոսովոյի և Ղարաբաղի հարցերի նմանությանը կամ տարբերությանը, Սարգսյանն ասաց. «Շատ է խոսվում այն մասին, որ Կոսովոն ղարաբաղյան հակամարտության համար նախադեպ է: Ես պատրաստ եմ ստորագրել այդ խոսքերի տակ: Այս պարագայում կարելի է հիշել Լև Տոլստոյի խոսքերը, որ բոլոր երջանիկ ընտանիքները երջանիկ են նույնկերպ, յուրաքնաչյուր դժբախտ ընտանիք, դժբախտ է յուրովի: Դա կարելի է կիրառել նաև ժողովուրդների ինքնորոշման ու երկրների բաժանման դեպքում, չէ որ այդ պրոցեսը նման է ընտանիքների ամուսնալուծություններին»:

Նրա խոսքով, բոլոր հակամարտությունները և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի արտահայտումը տարբեր են և ունեն իրենց առանձնահատկությունները:


Դիտել TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն