Հրադադարի ռեժիմի խախտման 100 դեպք` 6 օրում
Դեկտեմբեր 11, 2010թ. 14:00
Դեկտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 100-ից ավելի դեպք:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնի տեղեկացմամբ, դրանց ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ողղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա արձակել է շուրջ 800 կրակոց:
Նշված ուղղություններում տեղակայված ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:












