Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Արցախի Հանրապետության նախագահը քննարկել է էներգետիկ հարցեր

Դեկտեմբեր 13, 2010թ. 08:45

Stepanakert-square-P1003098Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին եւ <<ՀայՌուսգազարդ>> ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկայի ոլորտում երկու հայկական պետությունների միջեւ համագործակցությանը եւ համատեղ տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարներին առնչվող հարցեր:

Երկուստեք նշվել է, որ այս ոլորտում առկա են լուրջ հեռանկարներ, որոնք մեծապես կնպաստեն Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն