Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

Ականազերծման վերաբերյալ քննարկումներ ՀՀ պաշտպանության նախարարությունում

Դեկտեմբեր 14, 2010թ. 14:30

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդ կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցիչ պարոն Լուկա Բահինին և Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի ղեկավար տիկին Իլոնա Տեր-Մինասյանին:

Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդը և Միգրացիայի միջազգային կազմակերպությունը Հայաստանում իրականացնում են ականներից տուժած անձանց օժանդակության ծրագրեր:

Պարոն Բահինի Հայաստան կատարած այցի նպատակն էր մարդասիրական ականազերծման և ականներից տուժածներին օգնություն տրամադրելու ուղղությամբ զարգացնել համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ: Լ.Բահինին բարձր գնահատեց ՀՀ ՊՆ մարդասիրական ականազերծման ոլորտի բարեփոխումները` նշելով, որ ՀՀ մարդասիրական ականազերծման կենտրոնի` պետական ոչ առևտրային կառույց դառնալուց հետո Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդը կարող է սերտորեն համագործակցել և տեխնիկական ու մասնագիտական օժանդակություն ցուցաբերել ականազերծման կենտրոնին:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռքբերվեց 2011թ. սկզբին Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդի և ՀՀ մարդասիրական ականազերծման կենտրոնի միջև ստորագրել փոխըմռնման հուշագիր երկկողմ համագործակցության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է  ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն