Բողոքի երթ` ընդդեմ բրիտանական հանրագիտարանի
Այսօր, դեկտեմբերի 15-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա բողոքի երթ ընդդեմ բրիտանական «Macmillan children’s books» հրատարակչության կողմից հրատարակված և ռուսական «Махаон» հրատարակչության կողմից վերահրատարակված հանրագիտարանի:
Ինչպես հայտնի է հանրագիտարանում տեղ են գտել Հայաստանին ու հայ ժողովրդին վերաբերող խեղաթյուրված հոդվածներ:
Երթը կսկսվի Ստ. Շահումյանի անվան հրապարակից: Այստեղից երթի մասնակիցները կուղղվեն դեպի Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն` նամակ հանձնելով դեսպանին, ապա կքայլեն դեպի Մեծ Բրիտանիայի դեսպանատուն` նամակ հանձնելով Մեծ Բրիտանիայի դեսպանին:
Նամակի միջոցով նախաձեռնության անդամները դեսպաններին կհորդորեն միջամտել այդ հարցի լուծմանը. հերքում պահանջել հրատարակչություններից և կանխել հետագա հրատարակությունների ժամանակ նույն կեղծ տեղեկությունների տարածումը:
Նախաձեռնող խումբ
ArmAr.am












