Ադրբեջանցի քոչվորների դարավերջյան ոճիրը
Դեկտեմբեր 15, 2010թ. 10:35
2005թ. դեկտեմբերի 14-ին Ադրբեջանի զինվորական կազմավորումները ծանր մուրճերով կտոր-կտոր արեցին Ջուղայի խաչքարերի վերջին բեկորները` թափելով Արաքս գետը: Այս բարբարոսությունը նկարահանվել եւ սփռվել է ողջ աշխարհով:
17-րդ դարում մոտ տասը հազարի հասնող խաչքարերից Ջուղայում 20-րդ դարի վերջին մնացել էր միայն երեք հազարը: 2002թ. տարեվերջին Ադրբեջանի կառավարության կազմակերպած բարբարոսության հետեւանքով վերացվեցին նաեւ Ջուղայի վերջին` երեք հազար խաչքարերը: Ջուղայի գերեզմանոցի խաչքարերի ոչնչացման վերջին դեպքն արձանագրվել է 2005-ին:
Կատարված ոճրագործության համար մինչ օրս Ադրբեջանը պատասխանատվության չի ենթարկվել:












