Հանս Շմիդտ. «Գերմանիայի ժողովուրդը առավել կարևորում է ազգերի ինքնորոշման սկզբունքը»
«Ես խիստ կաեւորում եմ նաեւ Աստանայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, ով եւս բարձրացրեց ազգերի ինքնորոշման, ուժի չկիրառման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների միաժամանակյա կիրառման անհրաժեշտությունը։ Լիովին ըմբռնում եմ Հայաստանի դիրքորոշումը՝ պնդել բոլոր 3 սկզբունքների հավասարությունը։ Նաեւ ճիշտ եմ համարում հարցի շուրջ ձեր երկրի հստակ դիրքորոշում ցուցաբերելը եւ դրոշակ բարձրացնելը: ԼՂՀ խնդրի կարգավորման ճանապարհին ուժի կիրառումը բացառեց նաեւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը»,-այսօր աուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Գերմանիայի արտաքին եւ լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդտը:
Դեսպանը՝ միաժամանակ ավելացնելով, որ անձամբ ինքը եւ Գերմանիայի ժողովուրդը առավել պաշտպանում են եւ կարեւորում են ազգերի ինքնորոշման սկզբունքը:
«Հակամարտության գոտում տեղի ունեցող միջադեպերը վկայում են, որ ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե սառեցված, այլ ընդամենը քնած հակամարտություն է։ Սահմանին գրանցվող միջադեպերը խոսում են անվտանգության փխրուն վիճակի մասին, եւ մենք պետք է անենք ամեն բան, որպեսզի իրավիճակը չհանգի բաց հակամարտության»,- շեշտեց Շմիդտը։
Ամփոփելով՝ նա համոզմունք հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պատվով կիրականացնի իր առջեւ դրված խնդիրը եւ կլուծի շահերի հակամարտություն հանդիսացող ղարաբաղյան հարցը։
ArmAr.am












