Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Քննարկում հարկային ոլորտի բարեփոխումների վերաբերյալ

Դեկտեմբեր 15, 2010թ. 17:28

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում ընդունել է Համաշխարհային բանկի տնտեսագիտական թիմի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էր նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար           Ժան-Միշել Հափին:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է Համաշխարհային բանկի տնտեսագիտական թիմի կողմից պատրաստված ամփոփ տեղեկանք հարկային ոլորտում բիզնես-գործընթացների նկարագրության, գնահատման ու վերակազմակերպման վերաբերյալ:

Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակում, որի ժամանակ քննարկվել են հարկային ոլորտի բարեփոխումներին և հարկային վարչարարության բարելավմանն առնչվող հարցեր:


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն