Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Այժմ էլ Թուքիան մշակութային ցեղասպանության է ենթարկում հայ ժողովրդի ստեղծածը

Դեկտեմբեր 15, 2010թ. 17:37

‹‹Թողնելով պատմությունը պատմաբաններին` մենք դատապարտում ենք մեզ կրկնելու անցյալի սխալները, նրանք ովքեր չեն հիշում անցյալը կրկնելու են դա››, -այսօր ցեղասպանության վերաբերյալ միջազգային գիտաժողովի ժամանակ` հայտարարեց ամերիկահայ փիլիսոփա Արմեն Մարսուբյանին:

Նրա համար առնվազն տարօրինակ են Թուրքիայի քաղաքացիների այն հայտարարությունները, թե.‹‹Հայոց  ցեղասպանությունը տեղի է ունեցել իննսունհինգ տարի առաջ, ապա ես ինչ գործ ունեմ այսօր, ես պատասխանատու չեմ իմ պետության գործողությունների համար››:

‹‹Ես մերժում եմ այս մոտեցումը: Ցեղասպանությունը 1915 թվականից հետո չվերջացավ և շարունակվեց ու շարունակվում է նաև այժմ››, -հավելեց Մարսուբյանը` ընդգծելով, որ այժմ էլ թուքական կառավարությունը մշակութային ցեղասպանության է ենթարկում հայ ժողովրդի ստեղծածը:

‹‹Եվ ես հիմա այդ քաղաքացիներին ասում եմ` դե գնա ու պատասխանատվություն ստանձնիր քո պետության ներկայիս արածների համար», -հավելեց սփյուռքահայ գիտնականը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն