Լ.Դեսպուի. ‹‹Հայոց ցեղասպանությունն անժխտելի փաստ է››
Դեկտեմբեր 15, 2010թ. 18:00
Արգենտինացի դիվանագետ, դոկտոր Լեանդրո Դեսպուիին ևս Երևանում կազմակերպված ‹‹Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում›› խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցների շարքում է:
Հիշեցնենք, որ գիտաժողովը նվիրված է ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունմանը:
‹‹Հայոց ցեղասպանության ճանաչումն ավելի է մոտեցրել հայ և արգենտինացի ժողովուրդներին, իսկ հայ համայնքը հարգված է Արգենտինայում: Հայոց ցեղասպանությունն անժխտելի փաստ է և նրա ճանաչումը ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ աշխարհի խնդիրն է››:












