Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Դրական է գնահատվել ԱՄՀ-ի հետ մեր երկրի համագործակցության արդյունքները

Դեկտեմբեր 15, 2010թ. 18:12

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ)  հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Մարկ  Հորթոնին։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ՀՀ-ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան։

Հանդիպման ընթացքում կողմերը դրական է գնահատել ԱՄՀ-ի հետ մեր երկրի համագործակցության արդյունքները, շնորհակալություն հայտնել առաքելությանն արդյունավետ աշխատանքի համար։

Զրուցակիցները քննարկել են ԱՄՀ-ի և Հայաստանի կառավարության հետ «Երկարաձգվող ֆինանսավորման և Երկարաձգվող վարկավորման եռամյա ծրագիրը»։  Անդրադարձ է եղել ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված քայլերին ու տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին, մասնավորապես` հարկաբյուջետային քաղաքականությանը, գնաճի խնդիրներին, ինչպես նաև տնտեսության զարգացման  հեռանկարներին։

ԱՄՀ ներկայացուցիչները վերահաստատել են իրենց կազմակերպության պատրաստակամությունը` հնարավորինս  օժանդակել Հայաստանի  կառավարության ծրագրերի իրականացմանը։


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն