Գլխավոր » Լրահոս

«Հայաստանը և Լատվիան ընդհանուր մոտեցումներ ու դիրքորոշումներ ունեն շատ հարցերում»

Դեկտեմբեր 15, 2010թ. 18:49

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գինտս Ապալսը (նստավայրը Վիեննա):

Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին, մաղթել ակտիվ ու արդյունավետ աշխատանք և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարման ժամանակահատվածում հայ-լատվիական հարաբերությունները կշարունակեն զարգանալ:

«Հայաստանը և Լատվիան ընդհանուր մոտեցումներ ու դիրքորոշումներ ունեն շատ հարցերում:

Իմ երկիրը վճռական է աջակցություն ցուցաբերել Հայաստանին` ԵՄ-ի հետ համագործակցության, ծրագրերի իրականացման գործընթացում և պատրաստակամ է կիսելու իր մեկ տասնամյակից ավելի փորձը»,-ասել է Լատվիայի դեսպանը:

Դեսպան Գինտս Ապալսը վերահաստատել է 2011թ. Սերժ Սարգսյանի Լատվիա այցելելու Նախագահ Վալդիս Զատլերսի հրավերը, ինչը շնորհակալությամբ է ընդունվել Նախագահ Սարգսյանի կողմից:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն