Գլխավոր » TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն

Արցախի Հանրապետությունը կունենա իր օդանավակայանը

Դեկտեմբեր 17, 2010թ. 11:00

ArzaxՇարունակվում է Արցախի Հանրապետության օդանավակայանի երկհարկանի շենքի  կառուցումը, որը կավարտվի դեկտեմբերի վերջերին, իսկ օդանավակայանից թռիչքներ կիրականացվեն արդեն գարնանը: Օդանավակայանը գտնվում է  մայյրաքաղաք Ստեփանակերտից 8 կմ հեռավորության վրա:

Օդանավակայանի ընդհանուր տարածքը 1200 քմ է: Ճարտարապետ  Տիգրան Բարսեղյանի փոխանցմամբ, օդանավակայանը չնայած փոքր է, սակայն այն կլինի հարմարավետ ուղևորների համար:

Տեղեկացնենք, որ օդանավակայանի վերակառուցման ընդհանուր արժեքը կազմում է 5 մլն դոլար. Իսկ մինչ այժմ ծախսվել է 2 մլն դոլար:

Նախատեսվում է օրական մեկ չվերթ իրականացնել, իսկ հետագայում չվերթերի թիվը կավելանա:

«Վերակառուցման աշխատանքներն ավարտելուց հետո օդանավակայանը կկարողանա ընդունել CRG 200 մակնիշի կանադական օդանավերը: Նման երկու ինքնաթիռ է նախատեսվում ձեռք բերել: Օդանավակայանը կկարողանա ընդունել նաեւ AIRBUS 320 տիպի ինքնաթիռներ, սակայն դրանք մեր օդանավակայանի համար մեծ կլինեն»,-ասել է ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության (ՔԱՎ) աշխատակազմի ղեկավար Դմիտրի Ադբաշյանը:

Չվերթերը կիրականացնի «Արցախավիա» պետական ձեռնարկությունը: Երեւան-Ստեփանակերտ թռիչքը կտեւի 35 րոպե, տոմսի արժեքն էլ չի գերազանցի 15.000 դրամը:

ArmAr.am


Դիտել TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն