Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Կարեւորել Է Եվրոպայի դերը տարածաշրջանում

Դեկտեմբեր 20, 2010թ. 09:31

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է Հանրապետությունում գտնվող Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբային եւ նրան ուղեկցող անձանց:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին եւ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:

Երկուստեք նշվել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, եւ վերջնական կայունության հաստատման համար անհրաժեշտ է լիարժեք երկխոսություն հաստատել հակամարտող բոլոր կողմերի միջեւ:

Երկրի ղեկավարը եւ Տոմաշ Պորեբան կարեւորել են Եվրոպայի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործում` միաժամանակ ընդգծելով, որ անհրաժեշտ է որակապես նոր լիցք հաղորդել եվրոպական տարբեր կառույցների եւ Արցախի միջեւ կապերին: Այս համատեքսում նրանք կարեւորել են նաեւ այցերը Լեռնային Ղարաբաղ, ինչը թույլ կտա ավելի հստակ պատկերացում կազմել մեր հանրապետությունում եւ ամբողջ տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն