Թուրքիայի ԱԳՆ-ն Իսրայելի դեսպանին ներկայացրել է իր բողոքը
Դեկտեմբեր 21, 2010թ. 09:30
Թուրքիայի ԱԳ նախարարությունը կանչել է Անկարայում Իսրայելի դեսպան Գաբի Լեվիին` իր բողոքն արտահայտելու Իսրայելի և Կիպրոսի միջև «Միջերկրական ծովում տնտեսական իրավունքների մասին» պայմանագրի կնքման վերաբերյալ: Թուրքիայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ֆերիդուն Սիրինօղլուն դեսպանին իր անհանգստությունն է հայտնել այս կապակցությամբ: «Այսպիսի միակողմանի քայլերը, որ անտեսում են Կիպրոսի թուրքական կողմի կամքը կվնասեն կղզում ընթացող կարգավորման բանակցություններին»,- ասել է նա:
ArmAr.am












