Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը լույս է ընծայել
Դեկտեմբեր 22, 2010թ. 12:29
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել հերթական երկու աշխատությունները` Կալլիստոս եպիսկոպոսի <Ուղղափառ ուղին> և <Վարք սրբոցի> աշխարհաբար թարգմանության Դ հատորը:
20-րդ դարի բյուզանդական ուղղափառ աստվածաբանական մտածողության բացառիկ ներկայացուցիչներից մեկի` եպիսկոպոս Կալլիստոս Վեարի <Ուղղափառ ուղին> գիրքն առաջին անգամ է հայերեն հրատարակվում: Գիրքն անգլերենից հայերեն է թարգմանել Հասմիկ Մուրադյանը:
Մյուս աշխատությունը` <Վարք Սրբոցի> Դ հատորը, ընդգրկում է <Ս. Պանդալիոն – Ս. Կույս Քրիստոնիա> հոդվածները: Այն գրաբարից թարգմանել է Գևորգ Մադոյանը:
Երկու աշխատությունները հրատարակվել են ՙՍարգիս Գաբրիելյան՚ հիմնադրամի մեկենասությամբ:
ArmAr.am












