Մոսկվան ու Թբիլիսին մերձենում են
Դեկտեմբեր 22, 2010թ. 14:11
Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի և վրացական ընդդիմադիր «Դեմոկրատական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեին հանդիպումը:
Հանդիպումը կայացել է Պոկլոննայա լեռան մոտ` Երկրորդ համաշխարհային պատերազմին զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությունից հետո:
“Կարծում եմ, որ Երկրորդ համաշխարհային պատերազմին զոհված զինվորներին նվիրված հուշարձանի բացումը խորհրդանշական լավ քայլ է երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման ճանապարհին”,- նշել է Ռուսաստանի վարչապետը:
ArmAr.am












