Հունաստանը մտադիրր է ընդունել Թուրքիայի հրավերը
Դեկտեմբեր 23, 2010թ. 09:28
Թուրքիան առաջին անգամ հրավիրել է Հունաստանին մասնակցելու “Անատոլյան բազե” օդային զորավարժություններին:
Թուրքական լրատվամիջոցները նշում են, թե այս քայլը կարող է վերջ տալ երկու կողմերի միջև առկա անվստահությանը և որոշ հարցերում առկա հադրությանը:
Լրատվամիջոցները նաև արձանագրում են, թե հույն պաշտոնյաները մտադիր են ընդունելու այս առաջարկը: Զորավարժությունները տեղի են ունենալու 2011 թվականի հունիսի 13-24-ը Թուրքիայի կենտրոնական Կոնյա նահանգում: Զորավարժություններին մասնակցելու են այլ երկրներ ևս:
ArmAr.am












