Իսկ Ջավախքի հայաթափման մասին վրացիները լռում են
Դեկտեմբեր 22, 2010թ. 15:39
ԵԽԽՎ մոնիտորինգային կոմիտեի նախագահ Դիկ Մարտին երեքշաբթի ժամանել է Վրաստան: Նա հանդիպում է ունեցել Վրաստանի պետնախարար Էկա Թքեշելաշվիլիի հետ: Քննարկվել է իրավիճակը Վրաստանի օկուպացված տարածքներում:
‹‹Զրույցի գլխավոր թեման եղել է էթնիկ զտումների արդյունքում իրենց տներից արտաքսված մարդկանց վերադարձի հնարավորությունը››,- նշում է Թքեշելաշվիլին: Մարտին հանդիպելու է նաև անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիայի հետ:
ArmAr.am












