Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

«Եվրոպական եկեղեցիների պատասխանը միգրացիային» խորհրդաժողով Վիեննայում

Դեկտեմբեր 23, 2010թ. 17:00

Դեկտեմբերի 17-18-ին Վիեննայում գումարվեց Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի և Եվրոպայում միգրանտների գծով եկեղեցիների հանձնախմբի կողմից կազմակերպված ՙԵվրոպական եկեղեցիների պատասխանը միգրացիային 2010. ձեռքբերումներ, մարտահրավերներ և ապագայի հեռանկարներ՚ վերնագրով խորհրդաժողով, որին մասնակցում էին ներկայացուցիչներ Եվրոպայի ավելի քան 20 երկրներից: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ժողովին ներկայացնում էր Տ. Պարույր քահանա Ավետիսյանը:
Համաժողովին ներկայացվեցին զեկուցումներ և ծավալվեցին քննարկումներ Եվրոպայում ապաստանած գաղթականների խնդիրների, իրավունքների պաշտպանության, հասարակության մեջ ինտեգրման, ազգայնամոլության և խտրականության դադարեցման վերաբերյալ: Ժողովում ընդունվեց բանաձև, որով կոչ ուղղվեց Եվրոպային` պաշտպանելու գաղթականների մարդու իրավունքները և դատապարտելու նրանց նկատմամբ ազգայնամոլության հողի վրա դրսևորվող խտրականությունը և բռնությունները:


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն