Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս, Ռուսաստան

ՍԴ-ում է ռուսական ռազմակայանի ժամկետի երկարաձգման մասին պայմանագիրը

Դեկտեմբեր 24, 2010թ. 11:30

Դդեկտեմբերի 14-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրական դատարան է ուղարկել ռուսական ռազմակայանի ժամկետի երկարաձգման մասին  պայմանագիրը:

Հիշեցնենք, որ 2010 թվականի օգոստոսին Երեւանում ստորագրվեց հայ-ռուսական պայմանագիրը, որով երկարաձգվում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի գործունեության ժամկետը։

ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ՍԴ դատավորներին  հանձնարարել է ուսումնասիրել պայմանագրի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը: Եվ եթե պայմանագիրը հակասություն չունենա ՀՀ մայր օրենքի հետ, այն կուղարկվի ԱԺ՝ վավերացման:

Պայմանագրի սահմանադրականության հարցը կորոշվի հաջորդ տարի՝ 2011 թվականի հունվարին:

ArmAr.am


Դիտել Զինված ուժեր, Լրահոս, Ռուսաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն