Գլխավոր » Լրահոս

ՀՌԱԿ ատենապետի պաշտոնից հրաժարական է ներկայացրել Հարություն Առաքելյանը

Դեկտեմբեր 27, 2010թ. 13:02

ՀՌԱԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ս/թ դեկտեմբերի 27-ին ՀՌԱԿ ատենապետի պաշտոնից հրաժարական է ներկայացրել Հարություն Առաքելյանը (տեքստը կցված է): ՀՌԱԿ ատենապետի պարտականությունները դրվել են փոխատենապետ Էդվարդ Անտինյանի վրա, իսկ արտահերթ Համագումարի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման պարտականությունը` ատենադպիր Կարեն Կակոյանի: ՀՌԱԿ 19-րդ արտահերթ  Համագումարը  տեղի կունենա 2011թ. հունվարի 20-ին, ժամը 13-ին, “Անի պլազա” հյուրանոցի Անի սրահում:

Ստորև ներկայացնում ենք Հարություն Առաքելյանի հրաժարականի դիմումը:

Հարգելի գաղափարակից գործընկերներ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ քաղաքական գործունեությունը` սկսած 2003 թվականից, ՀՌԱԿ Համագումարների կողմից վերընտրվելով որպես ՀՌԱԿ ատենապետ, պաշտոնի բերումով զուգահեռաբար զբաղվել եմ նաեւ կուսակցության աշխարհասփյուռ կառույցին առնչվող հարցերով եւ որի արդյունքում էլ

-2006 թվականին ՀՌԱԿ-ը միավորվեց Մայր կուսակցությանը,

-2009 թվականին Հորդանանի մայրաքաղաք Ամմանում աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական կուսակցության Համագումարում  ընտրվեցի գործադիր-փոխատենապետ,

-կուսակցության Հայ Դատ Իրավաց Խորհրդի պատասխանատու,

-ինչպես նաեւ 2008 թվականին ՀՌԱԿ-ի դրոշի ներքո համախմբված չորս կուսակցությունների համախմբում հանդիսացող ՀՌԱԿ-ի ներսում հաստատված ընկերական-աշխատանքային մտնոլորտը,

որոշեցի ներկայացնել հրաժարականս ՀՌԱԿ ատենապետի պաշտոնից` իմ գործունեությունը առավելաբար կենտրոնացնելով կուսակցության աշխարհասփյուռ  կառույցին ծառայելու գործին:

Հարություն   Առաքելյան

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն