Ի հեճուկս Ռուսաստանի
Դեկտեմբեր 27, 2010թ. 15:12
Վրաստանը կշարունակի զենք գնել Ուկրաինայից` ի հեճուկս Ռուսաստանի բողոքների: Այս մասին հայտնել է Վրաստանի եվրաինտեգրման հարցերով պետնախարար, փոխվարչապետ Գեորգի Բարամիձեն ուկրաինական լրատվամիջոցին տրված հարցազրույցի ժամանակ: «Մեր համագործակցությունը, այդ թվում և ռազմական բնագավառում, հիմնված է մեր երկրների ազգային շահերի վրա: Չնայած ռուսական կողմի անհամաձայնությանը` այդպիսի առևտուրը մեր երկրի հետ, համաձայն միջազգային իրավունքի, ոչնչով սահմանափակված չէ»,- ասել է Բարամիձեն:
ArmAr.am












