Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Մշակույթ

Նշվել է «Գլաձոր» համալսարանի 20-ամյակը

Դեկտեմբեր 28, 2010թ. 11:13

Վարչապետ Տիգրան Սարգսյանն երեկ ներկա է գտնվել «Գլաձոր» կառավարման համալսարանի հիմնադրման 20-ամյակի առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը։

Տիգրան Սարգսյանը  կառավարության անունից շնորհավորել է համալսարանին` 20-ամյակի առթիվ` հոբելյանը կարևորելով նախևառաջ համալսարանի` մասնավոր կրթական հաստատություն  լինելու հանգամանքով, և այն առումով,  որ  20 տարիների ընթացքում կարողացել է հաղթահարել բոլոր դժվարությունները և կայանալ որպես համալսարան` ի շնորհիվ դասախոսական կազմի, ուսանողների։

Իր ելույթում վարչապետ Սարգսյանն անդրադարձել է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին. «Այն բարեփոխումները, որ մենք այսօր իրականացնում ենք, քայլ առ քայլ ստեղծելու են ավելի բարենպաստ մրցակցային միջավայր, և մասնավոր հաստատությունները եթե  կարողանան ապացուցել, որ իրենք մատուցում են ավելի որակյալ ծառայություններ, քան պետական բուհերը, ապա ֆինանսական պատվերները և ծառայություններից օգտվելը միանշանակ ենթադրվելու են մասնավոր բուհերից»։

Անդրադառնալով որակյալ կրթության ապահովման  հարցին` Տիգրան Սարգսյանն այդ գործում կարևորել է թե՛ մասնավոր, թե՛ պետական բուհերի դերակատարությունը:

«Առաջին 20 տարին հաջողությամբ հաղթահարել եք, հիմա երկրոդ 20-ամյակի խնդիրները լուծելու հերթն է, որը հեշտ չի լինելու համալսարանի համար, որովհետև մրցակցությունը խստանալու է, մրցակիցներ կան դաշտում, իսկ այն սկզբունքները, որ մենք այսօր ներդնում ենք կրթական դաշտում` հավատարմագրային գործընթացը, որակի վերահսկողությունը, ստանդարտերին համապատասխանությունը, ներքին աուդիտը, ներքին գործընթացների ներդնումը, արտաքին աուդիտը, այս բոլոր գործընթացները ենթադրում են, որ դասախոսական կազմին սպասում է լուրջ և լարված աշխատանք, ինչի արդյունքում առաջին հերթին շահելու են ուսանողները, և իհարկե ընդհանուր առմամբ, մեր կրթական համակարգը»,-հավելել է վարչապետը` հաջողություն մաղթելով Համալսարանին։

1990 թ. հիմնադրված «Գլաձոր» բարձրագույն ուսումնական հաստատությունում ներկայումս սովորում է շուրջ 1300 ուսանող, իսկ շրջանավարտների թիվը հասնում է 2300-ի։


Դիտել Լրահոս, Հասարակություն, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն