Երկրային կյանքին հրաժեշտ տվեց ու հեռացավ անհանգիստ հայը` Սիմոն Կամսարականը
Հեռացավ, աննկուն, անկաշառ, անզիջում մարտիկը:
Հեռացավ, անփոխարինելի մտավորականը, գիտնականն ու իմաստասերը:
Հեռացավ, սակայն լիովին բացահայտած ու գաղտնազերծած մեծ սադրանքի ծրագրային հենք ու բովանդայությունը`
Կոլումբիայից մինչև Կոնգո – Կոսովո – Կովկաս և մինչև Կորեա ռազմականացված պետություններ ու Վանկուվերից
մինչև Վլադիվոստոկ քաոսի ու պատերազմի օջախներ ու տարածքներ, որոնք այսօր իսկ գործադրման ընթացքի մեջ
են Հյուսիսային Աֆրիկայի Թունիս – Ալժիր – Եգիպտոս, Գազա – Իսրայել գծով մինչև Միջին Արևելք-Կովկաս-Պակիստան ու Աֆղանստան:
Հեռացավ, վերջնականապես ձևակերպելով Հայաստանի ու հայության անկախ, ինքնիշխան ու անվտանգ, ազատ
ստեղծագործական ուղին նոր հարյուրամյակի համար:
Հեռացավ, նոր ուժականությամբ համալրելու մարդկության երկնային զորքը, որն ինչպես Ավետարանում է նշված,
վերադառնալու է հաղթական` փողերով ու ծնծղաներով:
Բարի ճանապարհ ընկեր` Հարդագողի ճանապարհներով (2), բարի վերադարձ` հաղթական փողերով ու ծնծղաներով,
Հայաստանի, հայության և հավատավոր մարդկության համար նոր ազատագրության եզրափակիչ երազներով:
«Ուխտ Արարատի», հայրենասիրական հասարակական նախաձեռնություն
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի խմբագրակազմը խորը վշտով ցավակցում է Սիմոն Կամսարականի հարազատներին, ընկերներին ` ազգանվեր գիտնականի անժամանակ մահվան կապակցությամբ:












