Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Արգենտինայի նախագահը հրավիրվել է Հայաստան

Հունվար 10, 2011թ. 17:04

Minister Nalbandian meets Argentinian FMՀունվարի 4-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով ժամանեց Արգենտինա:

Բունեոս-Այրեսում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր արգենտինյան գործընկեր Հեկտոր Մարկոս Տիմերմանի հետ: Հանդիպումը սկսվեց առանձնազրույցի, ապա շարունակվեց աշխատանքային ճաշի տեսքով:

Հայաստանի արտգործնախարարը վերահաստատեց Երեւան այցելելու ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը՝ ուղղված Արգենտինայի Նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչներին:

Հայաստանի եւ Արգենտինայի արտգործնախարարների հանդիպմանը մանրամասն անդրադարձ կատարվեց երկկողմ փոխգործակցության տարբեր ոլորտներին` քաղաքական երկխոսության ակտիվացմանը, իրավա-պայմանագրային դաշտի ընդլայնմանը, տնտեսական կապերի զարգացմանը եւ մշակութային փոխանակումների կազմակերպմանը:

Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց նախորդ տարի Երեւանում Արգենտինայի դեսպանության բացման կապակցությամբ:

Երկուստեք ընդգծվեց արգենտինահայ համայնքի զգալի ներդրումը երկկողմ համագործակցության խորացման գործում:

Նախարարները հանգամանալից զրույց ունեցան միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Բուենոս-Այրեսի քաղաքապետ Մաուրիսիո Մակրիի հետ: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Երեւանի եւ Բուենոս-Այրեսի միջեւ փոխգործակցության զարգացմանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն