Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Հաստատվել է «Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012թթ. ծրագիրը»

Հունվար 10, 2011թ. 17:28

korubziaՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի դեկտեմբերի 30-ի հրամանով հաստատվել է “Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012թթ. համալիր գործողությունների ծրագիրը”, որն արժանացել էր ՀՀ կառավարության հավանությանը: Ծրագրի էլեկտրոնային տարբերակն առաքվել էր Հայաստանում կրթական գործունեություն իրականացնող բոլոր միջազգային և տեղական հասարակական կազմակերպություններին` քննարկելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով:

Քննարկումներ են կազմակերպվել ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում, ՀՀ ԱԺ “Ժառանգություն” խմբակցությունում, ՀՀ Հանրային խորհրդում, ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդում, ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի նիստում, ինչպես նաև ուսանողական տարբեր միավորումներում:

“Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012թթ. համալիր գործողությունների ծրագիրը” հրապարակվել էր “Կրթություն” շաբաթաթերթի դեկտեմբերի 1-ի համարում և տեղադրվել` ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքէջում:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպություններից և քաղաքացիներից ստացել էր 108 առաջարկություն, որոնք ամփոփվել և ներառվել են ծրագրում:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն