Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանը պարզաբանում է
Հունվար 10, 2011թ. 17:33
Ի գիտություն լրատվամիջոցների, ս/թ հունվարի 6-ին առաջոնրդանիստ Ս. Սարգիս եկեղեցում տղամարդը մահացել է ոչ թե հրմշտոցի պատճառով, ինչպես նշվել էր լրատվամիջոցներով, այլ նա տառապել է սրտի հիվանդությամբ:
Ականատեսների վկայությամբ նա օգտագործել է շնչառությունը բացող աերոզոլ: Ցավոք, դեպքն ավարտվեց մահվան ելքով:
Հաջորդ օրը` Մեռելոցին, հանգուցյալի հիշատակի համար կատարվել է հոգեհանգստյան կարգ:
Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվան:
ArmAr.am












