Հիլարի Քլինթոն.«Անթույլատրելի է թուլացնել ճնշումը Իրանի նկատմամբ»
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Աբու-Դաբի կատարած այցի ժամանակ կիրակի օրը լրագրողներին հայտնել է, որ անթույլատրելի է թուլացնել ճնշումը Իրանի նկատմամբ` միջուկային ծրագրերից հրաժարվելու պահանջով:
«Մենք նախկինի պես լրջորեն անհանգստացած ենք Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ և սպասում ենք, որ մեր բոլոր գործընկերները, որ կիսում են մեզ հետ այս անհանգստությունը, այսուհետև ևս կսևեռվեն նրա վրա, ինչն իրենք կարող են անել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների իրականացման համար: Այս պատժամիջոցները մեր կարծիքով շատ լուրջ ազդեցություն են ունենում Իրանի վրա»,- ասել է Քլինթոնը:
Պետքարտուղարը նաև հայտնել է, որ ԱՄԷ, Օման և Քաթար իրականացվող այցի ընթացքում պաշտոնական ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ իրենք ընդգծելու են այս հանգամանքը, քանի որ «իրանցիները մշտապես փորձում են պատժամիջոցները շրջանցելու միջոցներ գտնել»:
ArmAr.am












