Նժդեհի 125-ամյակին ընդառաջ
Հունվար 11, 2011թ. 17:02
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Գարեգին Նժդեհի 125-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նիստում ներկայացվել է Գարեգին Նժդեհի 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագրի նախագիծը: Հաջորդիվ ծավալված մտքերի փոխանակության ընթացքում հնչել են առաջարկություններ հիշյալ նախագծով նախատեսվող, ինչպես նաև նոր միջոցառումների իրականացման վերաբերյալ:
Ամփոփելով քննարկման արդյունքները` վարչապետը նշել է, որ Գարեգին Նժդեհի 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագրի վերջնական տարբերակը լրամշակվելուց հետո կներկայացվի հանձնաժողովի անդամներին:
ArmAr.am












