ԵՄ-ն պատրաստվում է Իրանի հետ առաջիկա բանակցություններին
Հունվար 13, 2011թ. 10:00
ԵՄ արտաքին հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հինգշաբթի օրը կժամանի Ստամբուլ` նախքան Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների սկիզբը, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպելու նպատակով:
Հանդիպման նպատակներ են նախապատրաստությունները առաջիկա բանակցություններին, ինչպես նաև հարաբերությունները ԵՄ և Թուրքիայի միջև, տարածաշրջանային և միջազգային խնդիրնեը:
Հիշեցնենք, որ Իրանի հետ բանակցությունները տեղի կունենան հունվարի 21-22-ին` Ստամբուլում:
ArmAr.am












