Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Հայ-ռումինական հարաբերությունների զարգացման շուրջ

Հունվար 12, 2011թ. 18:33

Հունվարի 12-ին Ռումինիայի ԱԳՆ գլոբալ հարցերով պետքարտուղար Դորու Կոստեան (Doru Romulus Costea) ընդունեց Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանին: Զրույցի ընթացքում շոշափվեցին հայ-ռումինական օրակարգի ընթացիկ հարցեր, ինչպես նաեւ մտքեր փոխանակվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ նյութերի շուրջ:

Հատուկ ուշադրություն դարձվեց քաղաքական կանոնավոր երկխոսության պահպանմանը, արտաքին գերատեսչությունների միջեւ խորհրդակցությունների շարունակմանը, ինչպես նաեւ եվրոպական ու միջազգային կառույցներում շփումներին` համարելով դրանք անհրաժեշտ պայմաններ հարաբերությունների հետագա զարգացման եւ կապերի խորացման առումով:

Երկուստեք կարեւորվեց տարբեր ոլորտներում առկա կապերի եւ հնարավորությունների լիակատար օգտագործումը եւ համագործակցության առավել ծավալումը, որի համար նպաստավոր պայմաններ են ընձեռնում գործող մեխանիզմները, մասնավորապես` հայ-ռումինական միջկառավարական խառը հանձնաժողովը, կրթության, գիտության ու մշակույթի ոլորտներում համագործակցության ծրագիրը, ինչպես նաեւ մարդկային այն հարուստ ներուժը` ի դեմս ռումինահայերի, որ դարեր ի վեր կռել է երկու ժողովուրդների միջեւ խոր բարեկամությունը եւ փոխադարձ համակրանքը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն