Գլխավոր » Regions, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Գերմանիայի կանցլերը քննադատել է Թուրքիային

Հունվար 13, 2011թ. 11:30

GermaniaԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Կիպրոս կատարած այցի ժամանակ քննադատել է Թուրքիային` Կիպրոսի խնդրի լուծման համար ոչ բավարար քայլեր կատարելու համար: «Մենք տեսնում ենք, որ դուք բազմաթիվ քայլեր եք անում և մենք նաև տեսնում ենք, որ թուրքական կողմը համապատասխան կերպով չի արձագանքում այդ քայլերին»,- ասել է Մերկելը հունական Կիպրոսի առաջնորդ Դիմիտրոս Քրիստոֆիասի հետ ունեցած հանդիպումից հետո:

Մերկելը նշել է, որ իր կառավարությունը կողմ է Թուրքիայի ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների շարունակմանը, սակայն զգուշացրել է, որ դրանք արդյունք չեն ունենա, եթե Թուրքիան չբացի իր նավահանգիստները հունական Կիպրոսի համար:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պաշտոնական այցով գտնվելով Կատարում, մամլո ասուլիսի ժամանակ արձագանքել է Մերկելի արած հայտարարություններին. «Ենթադրում եմ` Մերկելը մոռացել է, թե ինքն ինչ է ասել: Նա էր, որ ասում էր, թե սխալ էր հարավային Կիպրոսին ընդունելը ԵՄ: Նաև պարզ է, որ նա չգիտի Կիպրոսի խնդրի պատմությունը»:

ArmAr.am


Դիտել Regions, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն