Կատարելագործվում է ՀԴՄ դրոշմակնքման կարգը
Հունվար 13, 2011թ. 16:54
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց նպատակն է ՀԴՄ դրոշմակնքման համար կիրառել ինքնասոսնձվող դրոշմանիշեր, որոնք պաշտպանված են արտաքին ազդեցությունից և ժամանակի ընթացքում չեն վնասվում։ Որոշման ընդունմամբ կնվազեն ՀԴՄ մեքենաների կապարակնիքները փոխելու համար հարկ վճարողների այցելությունները հարկային տեսչություններ։












