Ամեն հայ ցեղակրոն է. դա պարզապես գիտակցել է պետք
Հայ Արիական Միաբանությունն իր շնորհավորանքներն է հղում համայն հայությանը՝ հունվարի 14-ի Ցեղակրոնի (Ցեղակրոնության) օրվա կապակցությամբ:
Ցեղակրոն հայակուռ ուսմունքը ստեղծել է ազգային գաղափարախոս, իմաստասեր եւ ռազմական զորավար Գարեգին Նժդեհը, եւ այդ հզոր ուսմունքն առայսօր համակարգված ու արդեն իսկ գործուն ազգային գաղափարախոսություն է, ինչը նաեւ բնույթով վերկուսակցական ու վերկրոնական է:
Ցեղակրոն հայորդի – նշանակում է ցեղը կրող՝ հայի գենը կրող, հայկական արժեքային համակարգը կյանքի ուղենիշ դարձրած հայ:
Եվ հայի գենը կրող աշխարհասփյուռ մոտ 15 մլն. (եւ շուրջ այդքան էլ ծպտյալ) հայերին է ուղղված մեր համազգային շնորհավորանքը:
Արիադավան (հեթանոս), քրիստոնյա, մահմեդական (ծպտյալ) եւ այլադավան ու այլուրեք ապրող հայերը կարո՜ղ են եւ պե՜տք է համախմբվեն Ցեղակրոն գաղափարների շուրջ, ինչը թույլ կտա աշխարհի մոտ 250 երկրներում ազգայնորեն աշխուժացնել հայկական տարրն ու հայանպաստ գործունեությունը:
Հայ Արիական Միաբանությունը հունվարի 1-ին նշել է նաեւ Գարեգին Նժդեհի ծննդյան օրը՝ 124-ամյակը (ահա սա է սուրբ ծննդյան տոնը), ինչի առիթով նույնպես շնորհավորում ենք հայությանը:
Ցեղակրոն հայը ապագա եւ միացյալ Հայաստանի կերտողն ու տերն է լինելու, հայության համախմբողը, ուստի՝ հունվարի 14-ը պետք է դառնա աշխարհասփյուռ հայության ազգային տոներից մեկը, ինչը պարբերաբար վեր կհառնի նաեւ հայի գենետիկ ու աստվածատուր զորություններն ամբողջ աշխարհում:
Փա՛ռք Ցեղակրոն հային, փա՛ռք Գարեգին Նժդեհին:
Հայ Արիական Միաբանություն
ArmAr.am












