Թուրքիայի ու Քաթարի եղբայրությունը
Հունվար 14, 2011թ. 09:00
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ավարտելով իր պաշտոնական այցը Քուվեյթ, մի շարք հանդիպումներ է անցկացրել Քաթարում: Էրդողանը Դոխայում առանձնազրույց է ունեցել Քաթարի վարչապետ ալ–Թանիի հետ, որից հետո տեղի են ունեցել բանակցություններ երկու պատվիրակությունների միջև: Էրդողանը մասնակցել է նաև թուրք–քաթարական գործարար ֆորումին: «Մենք մշտապես աջակցել ենք միմյանց, ապրել ենք և կապրենք եղբայրության մեջ: Մենք պետք է պահպանենք այն արժեքները, որ ընկած են մեր հարաբերությունների հիմքում»:
ArmAr.am












