Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Մայր Աթոռը լույս է ընծայել 2011թ. օրացույցներ

Հունվար 14, 2011թ. 13:06

7Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել 2011թ. օրացույցներ:
Այս տարի լրանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական օրացույցի տպագիր հրատարակության 145-րդ տարին: Այն իր մեջ բովանդակում է եկեղեցական տարվա մասին բոլոր անհրաժեշտ տեղեկությունները։ 2011թ. պաշտոնական օրացույցը կազմել են Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը և Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը: Օրացույցի վերջում զետեղված են նաև տեղեկություններ Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետական աթոռների և թեմերի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության և պաշտոնեության վերաբերյալ։
Հրատարակչական բաժնի կողմից լույս է տեսել նաև 2011թ. սեղանի օրացույց: Ամենօրյա ժամատախտակներին զուգահեռ այն բացատրություններ է տալիս բոլոր տոների և սրբոց հիշատակության օրերի մասին:
Այս տարի Մայր Աթոռը հրատարակել է նաև պատկերավոր օրացույց` ՀՀ ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանի նկարներով: 1960-ական թթ. երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և օժանդակությամբ Հ. Ռուխկյանը ստեղծել է Հայաստանի պատմական եկեղեցիների շուրջ 120 պատկերներ, որոնցից լավագույնները զարդարում են այս օրացույցի էջերը:


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն